24.11.2024
Տոյվո Կլաարը գալիս է Երևան
prev Նախորդ նորություն

Եթե այդպես է, ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում միջազգային փաստահավաք առաքելությունը. Մարուքյան

Ալիևը շարունակում է բոլոր միջազգային գործընկերներին երաշխավորել, որ միջանցքը բաց է, և որ Ադրբեջանն էթնիկ զտումների իր քաղաքականությամբ 120 հազար մարդու սովի չի մատնել։


Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հիշեցնելով, որ Լաչինի միջանցքը 43 օր փակ է Ադրբեջանի կողմից։


«Եթե դա ճիշտ է, ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում միջազգային փաստահավաք առաքելությունը»,-հավելել է նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ Արցախն արդեն 43-րդ օրն է շրջափակման մեջ է: Հանրապետությունը հումանիտար խորը ճգնաժամի մեջ է՝ բնակչությանը սննդամթերք վաճառվում է կտրոններով, էլեկտրաէներգիան անջատվում է օրը վեց ժամով՝ երեք ժամ ամեն անգամ, գազամատակարարումը Ադրբեջանի կողմից դարձյալ խափանված է, դեղատները դատարկ են, կրթական հաստատությունները չեն աշխատում: Իսկ աշխարհը միայն սահմանափակվում է կոչերով...