25.11.2024
Ողջունում ենք Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման դատապարտումը Եվրախորհրդարանի կողմից
prev Նախորդ նորություն

Արցախում կտրոններով իրացվող ապրանքները 15%-ից ավելի թանկ վաճառելը կդիտարկվի խախտում

Արցախի Հանրապետության կառավարության 2023 թ. հունվարի 13-ի N 9-Ն որոշմամբ սահմանվել է սննդամթերքի որոշ տեսակների վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ, որի համաձայն 2023թ. հունվարի 20-ից Արցախի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները մակարոնեղեն, բրինձ, հնդկաձավար, շաքարավազ և ձեթ ապրանքատեսակները իրացնում են բացառապես սննդամթերքի ձեռքբերման կտրոններով: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից։


Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով օպերատիվ շտաբի պետի առևտրի կետերում սննդամթերքի կտրոններով իրացման գործընթացի հսկողություն իրականացնելու մասին հանձնարարականը՝ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը տնտեսավարող սուբյեկտներին


Զգուշացնում է.


Կտրոններով իրացվող ապրանքատեսակների վրա 15%-ից ավել վերադիրի կիրառումը Հանձնաժողովը դիտարկելու է որպես տնտեսավարող սուբյեկտների և սպառողների միջև բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքների խախտում («Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդված):


Նման վարքագիծ դրսևորած տնտեսավարող սուբյեկտները Օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելուց բացի, կզրկվեն նաև ապրանքների հետագա մատակարարումներից:


Հանձնաժողովը սպառողներին հորդորում է ստորև ներկայացվող իրացման գներից առավել բարձր գներով ձեռքբերման դեպքում զանգահարել


Հանձնաժողովի թեժ գիծ՝ 047 95 95 55


Օպերատիվ շտաբի թեժ գիծ՝ 119: