25.11.2024
ԱԽ քարտուղարն ու Մակրոնի դիվանագիտական խորհրդականը քննարկել են իրավիճակն Արցախում
prev Նախորդ նորություն

Արցախը շարունակում է դիմակայել Ադրբեջանի ստեղծած հումանիտար աղետին. Վարդանյան

Արցախը շարունակում է դիմակայել Ադրբեջանի ստեղծած հումանիտար աղետին, որն օրեցօր խորանում է։ Այս մասին գրում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը․


«Արցախն ու արցախցին անդրդվելի են հայրենիքում ապրելու իրենց անքակտելի իրավունքի համար մղվող պայքարում։


Շնորհակալ եմ միջազգային կազմակերպություններին, տարբեր երկրների խորհրդարաններին, բոլոր օտարերկրյա պաշտոնյաներին, ովքեր անտարբեր չեն Արցախի ճակատագրի նկատմամբ, որ լսել են Արցախի ձայնը, արձագանքել և իրենց կողմից բարձրացրել են խնդիրը։


Հուսով եմ, որ նաև միջազգային հանրության կողմից շարունակվող ճնշումների շնորհիվ Արցախն արագ կհաղթահարի այս ճգնաժամը»,- գրել է Վարդանյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ Արցախը դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ է: