25.11.2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը ցավակցել է հրդեհի զոհ դարձած 15 զինծառայողների ընտանիքների անդամներին

Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի զոհ դարձած 15 զինծառայողների ընտանիքների անդամներին և հարազատներին:


«Ցնցված եմ Գեղարքունիքի մարզում տեղակայված՝ ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած ահասարսուռ ողբերգությունից. բռնկված հրդեհը երիտասարդ կյանքեր է խլել, կան նաև ծանր վիրավորներ։


Խորին ցավակցություններս եմ հայտնում զոհերի ընտանիքներին ու հարազատներին, կիսում նրանց վիշտը: Վիրավորներին մաղթում եմ ապաքինում»,- նշված է ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: