Սա 2-րդ դեպքն է, երբ զինվորները վառվում են իրենց կացարաններում. Էդիկ Բաղդասարյան
Ասում են՝ բանակում բարեփոխումներ ենք անում. Ինչ բարեփոխում, դուք ո՞նց կարող եք բարեփոխում անել, երբ պարզագույն բաներ չեք կարողանում անել:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:
«Սա երկրորդ դեպքն է, երբ զինվորները վառվում են իրենց կացարաններում: Բա ո՞ւր եք, մի սպա չկա՞ էդ զորամասերում, որ հետեւի, թե ինչ պայմաններում են քնում զինվորները, պայմանագրայինները: Լրագրողների առաջ էլ փակել եք բոլոր դռները, թույլ չեք տալիս զորամասեր, դիրքեր այցելել՝ անհեթեթ պատճառաբանություններով», - նշել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: