Առավելապես վտանգավոր են այն «հայերը», ովքեր փորձում են «Արցախը» մտցնել Ադրբեջանի մեջ
Ադրբեջանցի «էկոահաբեկիչների» գործողություններն արցախցի երեխաների նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսեւորում են. Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Արցախի երեխաների նկատմամբ ադրբեջանցի «էկոահաբեկիչների» գործողությունները ցեղասպանական և նացիստական քաղաքականության ամենաակնառու դրսևորումն են։ Աշխարհը պետք է արձագանքի, ուղղակի պարտավոր է։ Բայց մենք ինքներս պետք է համապատասխան հետևություններ անենք։ Մեր երեխաների և նրանց ապագայի համար առավելապես մեծ վտանգ են ներկայացնում այն «հայերը», ովքեր փորձում են «Արցախը» մտցնել Ադրբեջանի մեջ»,- ընդգծեց Բաբայանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ 19 երեխաներ, ովքեր մեկ ամսից ավելի շրջափակման պատճառով բաժանված էին ծնողներից և ընտանիքներից, Գորիսից վերադարձել են Արցախ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Միաժամանակ ադրբեջանցի պսևդոէկոակտիվիստները ճանապարհին միջադեպ են կազմակերպել, ինչի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։