20.04.2025
Ինչ են քննարկել Արարատ Միրզոյանն ու ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցիները դրսևորել են բացահայտ ցինիկ պահվածք. «Թաթոյան» հիմնադրամ

«Թաթոյան» հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.


«Երեկ Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալները Գորիսից Ստեփանակերտ վերադարձող 19 երեխայի նկատմամբ կատարել են երեխաներին ահաբեկող գործողություններ` դեմքերը փակած ներխուժելով երեխաներին տեղափոխող մեքենա ու բացահայտ ցինիկ պահվածք դրսևորելով:

Այնուհետև, բացահայտ անօրինական նկարահանել են երեխաներին, այնուհետև երեխաների բաց դեմքերով ցինիկաբար տարածել ադրբեջանական մամուլում ու սոցիալական ցանցերում:

Այս սադրիչ գործողությունների պատճառով երեխաներից մեկն անգամ ուշաթափվել է։

Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։

Այնուհետև, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ»։

Եվս վեց հիվանդներ Արցախից տեղափոխվել են Հայաստանի ԲԿ-ներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար