25.11.2024
Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ. ի՞նչ է քննարկվել
prev Նախորդ նորություն

Շրջափակված Արցախում մնացել են նաև օտարերկրյա քաղաքացիներ. Ռուբեն Վարդանյան

Շրջափակված Արցախում մնացել են նաև օտարերկրյա քաղաքացիներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:


«Ընտանիքները, այդ թվում՝ երեխաների հետ, արգելափակված էին մեկ ամսից ավելի։ Արցախի կառավարությունը, ռուս խաղաղապահների հետ միասին, երկար ժամանակ նախապատրաստում էր և այսօր կազմակերպել է նրանց մի մասի վերադարձը հայրենիք։ Սակայն Արցախի 120.000 քաղաքացիների, այդ թվում՝ 30.000 երեխաների համար անմարդկային շրջափակումը շարունակվում է»,- գրել է Վարդանյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ: Հանրապետությունում առկա է դեղորայքի, պարենի, վառելիքի պակաս, ուսումնական հաստատությունները փակ են, հիվանդանոցներում վիրահատություններ չեն արվում, մարդիկ զրկված են բուժվելու, կրթվելու հնարավորությունից: Այսօր Ադրբեջանը դարձյալ կտրել է Արցախի գազամատակարարումը: