25.11.2024
Առաջարկվում է սահմանել «դոպինգ» հասկացությունը
prev Նախորդ նորություն

Փարիզը շատ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում վատթարացող իրավիճակով. ԱԺ նախագահ

Փարիզը շատ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով, քանի որ շարունակվող շրջափակումը ստեղծում է հումանիտար իրավիճակ, որը գնալով վատթարանում է:


Այս մասին այսօր Երեւանում իր հայաստանցի գործընկեր Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն։


«Մենք շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով, դա մեզ անհանգստացնում է, քանի որ շարունակվող շրջափակումը ստեղծում է հումանիտար իրավիճակ, որը վատթարանում է: Շատ կարևոր է վերականգնել ազատ տեղաշարժը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարումը, համացանցի հասանելիությունը»,- ասաց նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ: Հանրապետությունում առկա է դեղորայքի, պարենի, վառելիքի պակաս, ուսումնական հաստատությունները փակ են, հիվանդանոցներում վիրահատություններ չեն արվում, մարդիկ զրկված են բուժվելու, կրթվելու հնարավորությունից: