8.04.2025
Կառավարությունն արդիականացնում է «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը
prev Նախորդ նորություն

Դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից:


Դատարանի վճռում նշված է.  «Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի, Հայաստանի Հանրապետության` արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասին, մերժել»:


Վճիռը հնարավոր է բողոքարկել մեկ ամսվա ընթացքում:


 


 

ՀՀ վարչապետի պնդումներն ու տեսակետները մտահոգիչ են. Արցախի ԱԽ հայտարարություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը