30.11.2024
Մեզ խղճալ ու կարեկցել պետք չէ, մեզ պետք են տեսանելի ու գործուն քայլեր. Արցախի Աժ նախագահ
prev Նախորդ նորություն

Լաչինի միջանցքի արգելափակումը խոչընդոտում է խաղաղության գործընթացին. ԱՄՆ դեսպանատուն

Պաշտոնական Վաշինգտոնի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի արգելափակումը խոչընդոտում է խաղաղության գործընթացին և խաթարում է միջազգային վստահությունը: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ Միացյալ Նահանգները շարունակում է «մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման և ստեղծված իրավիճակի հումանիտար հետևանքների առնչությամբ»։


«Մենք կոչ ենք անում լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Բոլոր հարցերում առաջընթացի միակ ճանապարհը բանակցություններն են»,- հայտնում են դեսպանատնից։


Հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ -ն որևէ քայլ ձեռնարկում է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի ուղղությամբ, հնարավո՞ր է հումանիտար օգնության տրամադրում Արցախին, դեսպանատանից պատասխանել են. «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն արձագանքում է Հայաստանում գտնվող տեղահանված անձանց կարիքներին՝ ՀՀ կառավարության պահանջներին համահունչ»։