8.04.2025
Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը
prev Նախորդ նորություն

Անկարան Երևանին հայտնել է ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացման մասին. ԱԳՆ

Իրապես, թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ հաստատելով թուրքական մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ հունվարի 1-ից Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքները վերացվել են։


«Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»,- հավելեց Հունանյանը, գրում է news.am-ը:


Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները 2022թ. հուլիսի 1-ին հանդիպմանը պայմանավորվել էին Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացման արգելքի վերացման և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովման շուրջ:

Արարատ Միրզոյանը Սամանթա Փաուերի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը
Հաջորդ նորություն next
 Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս
08.04.2025
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս