24.11.2024
Վարչապետի որոշմամբ Արցախի ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծվեց
prev Նախորդ նորություն

HALO Trust-ը լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմամբ

HALO Trust-ը լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ուղի հանդիսացող Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմամբ: Այս մասին ասված է Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներով զբաղվող HALO Trust բարեգործական հասարակական կազմակերպության տարածած հայտարարության մեջ։


«Արգելափակման գրեթե մեկ ամսվա ընթացքում մենք ուշադիր հետևում ենք հումանիտար առումով դրա առաջացրած հետևանքներին։ HALO-ն Ղարաբաղում ունի շուրջ 100 տեղացի աշխատակից, և մենք հետևում ենք սննդի և այլ պարագաների հասանելիությանը նրանց և նրանց համայնքների համար», - նշված է կազմակերպության Twitter-ի էջում տարածված հայտարարությունում։


HALO-ն իրավիճակի արագ հանգուցալուծման հույս է հայտնել՝ նաև օգնության պատրաստակամություն հայտնելով։


«Մենք մշտական կապի մեջ ենք մեր տարածաշրջանային գործընկերների և այլ մարդասիրական ընկերությունների հետ՝ անհրաժեշտության դեպքում համակարգելու հումանիտար օգնությունը»,- գրված է հայտարարությունում։