24.11.2024
Ռուսաստանը կշարունակի զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի հետ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի նախկին վարչապետ. Իշխանությունը ժողովրդին պատրաստում է ԼՂ հարցով «ոչ շահավետ փոխզիջման»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ կառավարության վերջին նիստում ելույթը ցույց է տալիս, որ երկրի ղեկավարությունը շփոթված է եւ ծառացած խնդիրները լուծելու անկարողություն է ցուցաբերում։ Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախկին վարչապետ Փանահ Հուսեյնը, փոխանցում է Turan–ը։

Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցում Բաքվի վրա գործադրվող ճնշման մասին Ալիեւի հայտարարության վրա։

Հուսեյնի կարծիքով ղեկավարության հռետորաբանության կտրուկ փոփոխությունը ռազմական ծախսերի կտրուկ նվազման ֆոնին, վկայում է, որ իշխանությունները պլաններ ունեն հասարակությանը նախապատրաստել երկրի համար ոչ շահավետ փոխզիջման։

Ինչ վերաբերում է եվրաինտեգրումից հրաժարվելու Ալիեւի հայտարարություններին, ապա դրանք հակասում են Ադրբեջանի ազգային անվտանգության հայեցակարգին եւ պաշտպանական դոկտրինին։ Հուսեյնը կարծում է, որ այսպես կոչված հավասարակշռված արտաքին քաղաքականությունը ձախողվել է, իսկ պաշտոնական քարոզչությունը ծայրահեղության գիրկն է ընկել։ Դեռեւս վերջերս պաթոսով խոսում էին Ռուսաստանի օգնությամբ ղարաբաղյան խնդրի մոտալուտ լուծման մասին, իսկ որոշ իշխանամետ փորձագետներ խոսում էին այդ հակամարտության մեջ Արեւմուտքի բացասական դերի մասին։ Այդ ֆոնին հակաարեւմտյան քարոզչության հերթական ալիքն է սկսվել, հիշեցրել է Հուսեյնը։

Անդրադառնալով երկրի տնտեսական բարեկեցության մասին Ալիեւի հայտարարություններին, ապա չնայած գլոբալ ճգնաժամին՝ դրանք չեն արտահայտում իրականությունը։ Չի կարելի խոսել բարեկեցությունից, երբ երկրից բնակչության եւ կապիտալի հոսքն ուժեղանում է։ Այսպես՝ ամսական միայն 30 մարդ մեկնում է Գերմանիա։ Շատ քաղաքացիներ նախընտրում են իրենց ունեցած միջոցները ներդնել Թուրքիայում կամ այլ երկրներում։

Ընդ որում, իշխանություններն անադեկվատ են արձագանքում տնտեսական մարտահրավերներին։ Դրա օրինակը բամբակագործությունը վերածնելու հաղափար է։Իշխանությունները ոչ մի նոր բան չեն կարողացել մտածել եւ եկել են այն գաղափարին, որ բամբակի դաշտեր են քշում գյուղական ուսուցիչներին եւ բժիշկներին, անգամ աշակերտներին։ «Դա ԽՍՀՄ տխրահռչակ փորձի կրկնությունն է, իսկ թե ինչով դա ավարտվեց, բոլորը լավ գիտեն»,– ասել է Հուսեյնը։