20.04.2025
ՌԴ-ն անհանգստացած է Լաչինի միջանցքի բացման հարցում առաջընթացի բացակայությունից
prev Նախորդ նորություն

Ուժայինների հետ քննարկվել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 30-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ:


Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են Լաչինի միջանցքի փակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին հանրապետությունում կարգուկանոնի պահպանման հետ կապված հարցեր:


Այդ համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարել է պատկան մարմիններին շարունակել կատարել իրենց պարտականությունների ուժեղացված ռեժիմով:


Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:


Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Վարչապետի որոշմամբ Արցախի ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծվեց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար