25.11.2024
Փաստորեն՝ «արեգակին» պետք է հեռվից նայես... Մամիջանյանն ահազանգում է
prev Նախորդ նորություն

Երկիրը ունակ չէ պայքարելու, գնում ենք ՀՀ ու Արցախի խաղաղ հանձնման ճանապարհով. Աբրահամյան

Հայաստանում իշխանությունը փորձում է դիրք ընդունել, թե մենք ինչ մեղավոր ենք՝ Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղության չեն գնում, իսկ մեր դաշնակիցն էլ ոչ միայն մեզ չի օգնում, այլ դրանց միացած ճնշումն է։ Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Իհարկե իշխանությունը սրանով էլ չի սահմանափակում, ասում է՝ իսկ ի՞նչ լուծում է առաջարկում հավաքական ընդդիմությունը՝ խորհրդարանում և դրանից դուրս։

Հերիք չի պատասխանատվությունից փախչելու ճանապարհին բոլոր դերակատարներին թշնամացնում և մեր դեմ է տրամադրում, մի բան էլ՝ լուծումներն է փորձում հրել մնացածների վրա։

Այսինքն՝ իրենք իշխանություն ստանձնել են միայն ուտել/խմելու/վայելելու համար, իսկ երկրի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պետք է միջազգային հանրությունն ու հասարակությունը ապահովել։

Եվ ամենակարևորը՝ իշխանությունը ամեն գնով խուսափում է խոստովանել, թե ինչի այս 4.5 տարիների ընթացքում հասանք այս աղետին՝ պետությունը դրեցին «ռասկուլաչիտ» արեցին ու հիմա էլ թե՝ բա ինչ անենք, երկիրը ի վիճակի չէ պայքարելու, դրա համար էլ գնում ենք Հայաստանի ու Արցախի խաղաղ հանձնման ճանապարհով»։