22.04.2025
Նախարարի շրջաբերականն անընդունելի է. Մարտուն Գրիգորյան
prev Նախորդ նորություն

Նախարարը Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել դատական համակարգի բարեփոխումները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին:


Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և հաջողություններ մաղթել բարդ և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:


Գրիգոր ՄԻնասյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է Հանրապետության նախագահի հետ հանդիպումների կարևորությունը, որոնք գործադիրի ներկայացուցիչներին և մասնավորապես Արդարադատության նախարարի համար հնարավորություն են ստեղծում նախագահին ներկայացնել իրականացվող բարեփոխումներն ու միջոցառումները՝ նկատի ունենալով նաև այն, որ Հանրապետության նախագահը Սահմանադրության երաշխավորն է:


Հանդիպման ընթացքում նորանշանակ նախարարը Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել դատական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացիկ վիճակն ու նախատեսվող քայլերը, ինչպես նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության մանրամասները:


Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել և նպաստել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների գործընթացին:


Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումներն ու հանդիպումները:


 

Ամանորին Երևանի մետրոյի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան