26.11.2024
Արցախցիները երթով շարժվում են դեպի Ստեփանակերտի օդանավակայան
prev Նախորդ նորություն

Նախարարի շրջաբերականն անընդունելի է. Մարտուն Գրիգորյան

ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը օրերս ՀՀ ԿԳՄՍ նախարարին գրություն է ուղարկել` նախարարի կողմից տարածված շրջաբերականի` մեր ժամանակներում անընդունելի բովանդակության առնչությամբ` ըստ որի, նախարարը հորդորում էր դպրոցներն ու դպրոցականներին հեռու պահել ռազմական վերապատրաստում իրականացնող խմբակներից։

Պատգամավորը ստացել է գրության պատասխանը.

«Մի դիտարկում անեմ։

Մեջբերում գրությունից. «ԿԳՄՍՆ ենթակա դպրոցներին ուղարկված գրությունը որևէ առնչություն չունի ռազմահայրենասիրական պարապմունքների անցկացման հետ և վերաբերում է կրթական հաստատությունները թիրախավորումից զերծ պահելուն»։ (Մեջբերման ավարտ):

Մեղմ ասած, ինձ համար անհասկանալի է տիկին նախարարի «մտահոգությունն» ու «անհանգստությունը» իր կողմից ներկայացված փաստարկի առնչությամբ, քանի որ շատ լավ գիտենք ու ճանաչում ենք մեր թշնամու անմարդկային և անբարոյական ձեռագիրը, որը ևս մեկ անգամ, ցավոք, ապացուցվեց 44-օրյա պատերազմի ժամանակ։

Ռազմական գործողությունների ժամանակ թշնամին չխնայեց և չի խնայելու ո’չ խաղաղ բնակչությանը, ո’չ դպրոցները, ո’չ մանկապարտեզները, ո’չ հիվանդանոցներն ու ծննդատները, ցավոք, ունենք պատմության դառը փորձեր։
Այս համատեքստում խիստ անհասկանալի է ներկայացված մեկնաբանությունը։

Իսկ եթե մենք ոչ պատերազմական պայմաններում անհանգստանում ենք դպրոցներում գործող խմբակների թշնամու կողմից թիրախավորումից, ապա սա լրջագույն մարտահրավեր է երկրի և երկրի անվտանգության համար»,- գրել է պատգամավորը: