Ինչ էլ ստորագրի՝ Ադրբեջանը չի պահելու, որովհետև ունի ծավալապաշտական նպատակներ. կարծիք
Փաշինյանը մի կողմից հայտարարում է, որ Ադրբեջանը չի հարգում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն Ալիևն է ստորագրել, մյուս կողմից նշում, որ «Խաղաղության պայմանագրի» տեքստ են փոխանցել, որը պատրաստ են ստորագրել: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:
«Չգիտեմ ինչ բովանդակություն ունի փոխանցած տեքստը, բայց միթե՞ արդեն պարզ չի, որ ինչ էլ ստորագրվի, Ադրբեջանը չի հարգելու ու չի պահելու, որովհետև ունի մեծ, ծավալապաշտական նպատակներ, որոնք թղթերով չեն զսպվելու:
Թեև, իմ համոզմամբ, Ադրբեջանն արդեն որևէ բան ստորագրելու ցանկություն չունի, քանի որ որդեգրել է հարցերի լուծման այլ մեթոդներ...
Լուծո՞ւմը՝ բանակը վերակառուցել, աշխատացնել միջազգային գործիքակազմը և, իհարկե, կառուցել հանրային դիմադրություն, ոչ թե մարդկանց ուղեղը լցնել տեղեկատվական ստերով: Միակողմանի զիջումներն ու թղթերը խաղաղություն չեն բերում, հակառակը՝ մեր դիրքերն են թուլացնում»,- գրել է Հայրապետյանը: