24.11.2024
ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը կարևորել է ներդրումային կապիտալ ծրագրերի արդյունավետ իրականացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երրորդ նիստը:


Ներկայացվել են տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման, երկաթուղու զարգացման, Արենի և հարակից 9 գյուղերի ժառանգության վերականգնման ու զարգացման, տրանսպորտային լոգիստիկ կենտրոնի հիմնման վերաբերյալ ներդրումային նախագծեր:


Ծավալվել է մտքերի շահագրգիռ քննարկում, մասնավորապես, նախագծերի իրականացման հնարավորությունների, արդյունավետության, ներդրումային արժեքների գնահատման, ակնկալվող արդյունքների և այլ հարցերի շուրջ:


Վարչապետ Փաշինյանը կարևորել է տարբեր ոլորտներում ներդրումային կապիտալ ծրագրերի արդյունավետ իրականացումը, ինչը կնպաստի ենթակառուցվածքների բարելավմանը, համայնքների զարգացմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և այլ խնդիրների լուծմանը: Վարչապետը հանձնարարել է ընդհանուր առմամբ հավանության արժանացած նախագծերի շուրջ իրականացնել խորացված ուսումնասիրություններ և ծրագրերի նախագծերը բերել վերջնական տեսքի: