Նոր աշխարհակարգ. Արթուր Ղազինյան
Ուկրաինայի նախագահ Զելենսկին գտնվում է Վաշինգտոնում, իսկ Ռուսաստանի ԱԽ նախագահի տեղակալ Մեդվեդևը՝ Պեկինում:
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Աժ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Նա նշել է․
"Նոր աշխարհակարգ ‼️
Ուկրաինայի նախագահ Զելենսկին գտնվում է Վաշինգտոնում, իսկ Ռուսաստանի ԱԽ նախագահի տեղակալ Մեդվեդևը՝ Պեկինում:
Չինաստանի նախագահը երեկ հայտարարել է, որ Ուկրաինական պատերազմի երկարումը չի բխում ոչ ոքի շահերից, իսկ Մեդվեդևը նրան է փոխանցել Պուտինի նամակը:
Պեկինում քննարկվել է պոստսովետական տարածքի մի շարք հարցեր, որոնց թվում է Ուկրաինական հակամարտությունը:
Մինչ այդ Ինդոնեզիայում կայացած G20-ի շրջանակներում Բայդենը հանդիպել էլ Սի Ցզինպինի հետ, որի շրջանակներում ձեռք էին բերվել մի շարք պայմանավորվածություններ գլոբալ բնույթ ունեցող հարցերի վերաբերյալ":