24.11.2024
Հայաստանն աջակցում է միջազգային խաղաղությանն ուղղված Ձեր առաքելությանը. Փաշինյանը՝ Մակրոնին
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԺ-ն հայտարարություն կտարածի

Դեկտեմբերի 21-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:


Քննարկվել են յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի ու հերթական նիստի օրակարգի հետ կապված հարցեր: Արթուր Թովմասյանը ներկայացրել է նստաշրջանի պարտադիր քննարկման ենթակա հարցերը: Խորհրդարանի գլխադասային հանձնաժողովների նախագահները տեղեկատվություն են հաղորդել հերթական նիստում քննարկվելիք օրինագծերի պատրաստվածության վերաբերյալ:


Նիստի օրակարգի հիմնական հարցը «Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» նախագիծն է՝ կից օրինագծերով:


Քննարկվել է նաև հանրապետությունում ստեղծված իրավիճակը: Որոշվել է Արցախի շրջափակման շուրջ միջազգային կառույցների արձագանքի վերաբերյալ հայտարարություն տարածել:


Խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ խորհրդարանի հերթական նիստը կհրավիրվի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին: