23.11.2024
Առայժմ հաղթում է իշխանությունը. Արտակ Զաքարյան
prev Նախորդ նորություն

Տալ երեխաներին առանց աուտիզմի ապրելու շանս. Երևանում կգործի «Beer David» Հրեական ԲԿ-ն

Աուտիզմը դատավճիռ չէ. Շատերի համար այս բառակապակցությունը, թերևս, ոչինչ չի նշանակում, սակայն երբ հարազատիդ մոտ այս ախտորոշումն է, ապա այս բառերը հույսի նշույլ են: Ու դրան անհիմն չեն:


Դեկտեմբերի սկզբին Երևանում, «Փյունիկ» ասոցիացիայում բժիշկ ամուսինները Դավիդ և Յոսեֆա Էյխելները բացեցին Երուսաղեմում գործող «Beer David» Հրեական բժշկության կենտրոնի մասնաճյուղը: Մասնագետները մի քանի ամիս առաջ Հայաստան էին եկել արձակուրդն անցկացնելու ու անգամ մտադրություն էլ չունեին, որ արձակուրդը կվերածվի այսքան կարևոր առաքելության: Բայց ընթացքում, երբ իրենց ունիկալ մեթոդոլոգիայից տեղյակ մարդիկ տեղեկանում էին, որ ամուսինները Հայաստանում են ու դիմում էին խորհրդատվության, Դավիդն ու Յոսեֆան հասկացան՝ Հայաստանի երեխաներին պետք չէ միայնակ թողնել, իսկ նրանց ծնողներին հարկ է հույս նվիրել: Այդպես էլ արեցին՝ հիմնելով իրենց կենտրոնի մասնաճյուղը, որը բոլորովին բարեգործական հիմքերով է գործում և գործելու.


«Մենք պնդում ենք ու մեր անցած տարիների ճանապարհով ենք ապացուցում, որ աուտիզմը դատավճիռ չէ, այն աուտիզմը բուժելի է և եթե նույնիսկ ամբողջովին ախտորոշումից ձերբազատվել չստացվի, մենք երաշխավորում ենք, որ լավացում անպայման կլինի: Մեր կենտրոն դիմած երեխաների գերակշիռ մասը սովորել ու սովորում է հանրակրթական դպրոցներում, հաջողությամբ կրթություն ստանում ծրագրով ու դպրոցն ավարտում»,- VERELQ-ի հետ զրույցում պատմեց «Beer David» Հրեական բժշկության կենտրոնի հիմնադիր, «Ռամոտ» միջազգային մեթոդական կենտրոնի ղեկավար Դավիդ Էյխելը: Նա շեշտում է՝ այդչափ հուսադրող պնդումները հիմնված են տարիների կարարած աշխատանքի արդյունքների վրա, իսկ իրենց ունիկալ մեթոդոլոգիան պատենտավորված է:


Երևանյան մասնաճյուղում մասնագետները զբաղվելու են աուտիզմով եւ ուղեղային կաթված ունեցող երեխաներին լիարժեք կյանք վերադարձնելու գործունեությամբ (անվճար խորհրդատվության գրանցվելու համար անցնել այս հղումով- https://beer-david.com/ ): Դավիդ Էյխելը նշում է՝ մասնաճյուղը կգործի բարեգործական հիմունքներով, այն արդեն իսկ հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով՝ մերսման, լազերային և մագնիսական թերապիայի սարքերով։ Բացի այդ, Կենտրոնում կանցկացվեն նաեւ վերապատրաստումներ թե՛ հայ մասնագետների, թե՛ ծնողների մասնակցությամբ, քանի որ ծնողներից, շեշտեց մեր զրուցակիցը, շատ բան է կախված: Ընթացքում ևս ամուսինները կշարունակեն համալրել նոր սարքերով ու անհրաժեշտ գույքով երևանյան մասնաճյուղը:


«Մենք կապահովենք կենտրոնը ոչ միայն անհրաժեշտ սարքավորումներով, այլև բարձրակարգ մասնագետներով, որոնց գործունեությունից էլ մեծապես կախված է երեխաների լիարժեք ապագա ունենալը»,-ասաց Դավիդ Էյխելը: Ըստ այդմ, նա տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ Հայաստան մի քանի տարով բնակության կտեղափոխվի իրենց կենտրոնի լավագույն մասնագետներից մեկը, երաժշտական թերապիայի բարձրակարգ մասնագետ Կամիլ Չալաևը, ով վերջին 30 տարին ապրում է Ֆրանսիայում և պարբերաբար ժամանում է Երուսաղեմ: Այժմ նա կբնակվի Երևանում և իր մասնագիտական ողջ կարողությունները կուղղի հայ մանուկների բուժմանը: Թեև՝ ինչո՞ւ միայն հայ մանուկների:


Ինչպե՞ս են ամուսինները որոշել զբաղվել այս գործունեությամբ ու ինչ է իրենից ներկայացնում Կենտրոնը: Այն, ինչպես արդեն նշեցինք, մասնագիտացած է աուտիզմով և մանկական ուղեղային կաթվածի ախտորոշում ունեցող երեխաների բուժմամբ։ Յոսեֆա Էյխելի խոսքով, բուժման արդյունավետությունը, հասկանալի է, կախված է հիվանդության խորության աստիճանից, բայց անգամ ամենաբարդ ախտորոշման դեպքում իրենց մեծ հաջողություններ են գրանցում: Եվ քիչ չեն դեպքերը, երբ անգամ ծանր ուղեղային կաթված ունեցողների են կարողացել օգնել ամբողջովին վերականգնվել: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս են եկել Կենտրոն բացելու որոշմանը, Յոսեֆան ասում է՝ դուստրն է «մեղավոր».


«Մեր դուստրն է պատճառը, որ մենք այսօր այստեղ ենք ու անցել ենք այս բավականին բարդ, բայց պարտավորեցնող ու այդքան մեծ սեր մեզ պարգևող ճանապարհը: Այսօր՝ տարիների անց, մենք կարող ենք հպարտությամբ նշել, որ մեր աղջիկը սովորեց հանրակրթական դպրոցում, հաջողությամբ ավարտեց այն անցած տարի, այժմ աշխատում է մանկապարտեզում՝ դաստիարակի օգնական, և առաջիկա ծրագրերում է ընդունվել համալսարան: Այս ամենը մեր ունիկլա մեթոդոլոգիայի շնորհիվ է, որով մենք փորձում ենք օգնել նաև մյուս բալիկներին: Նրանք շատ-շատ են»,- պատմեց նա:


Ինչո՞վ է տարբերվում Կենտրոնը մյուս մասնագիտակցված հաստատություններից և ինչի վրա է հիմնված այդ վստահությունը, որ նրանք փոխանցում են ծնողներին: Դավիդ Էյխելի խոսքով, մեթոդաբանությունը հիմնված է Աստվածաշնչում տեղ գտած հոգևոր ավանդույթների վրա, որոնք մեկտեղվում են: Այս տարիների ընթացքում մշակվել են երեխաների և դեռահասների վերականգնմանն ու զարգացմանն օգնելուն ուղղված բազմաթիվ մեթոդներ, որոնց մեծ ամսը հիմնված է Աստվածաշնչում նկարագրված սկզբունքների և մոտեցումների վրա: Եվ այդ ամենը պատենտավորված է: Ասում է՝ ոչ միայն իրենց կենտրոնի մասնագետների աշխատանքն է կարևոր, այլև ծնողների, այդ իսկ պատճառով ծնողները կարևոր դեր են խաղում Կենտրոն-երեխա հարթությունում:


«Մեզ համար ամենակարևորն արդյունքն է, մենք ձգտում ենք առաջին հայացքից անհնարին թվացող արդյունքների ու արձանագրում ենք դրանք: Հենց այդ վստահությամբ էլ դիմում ենք հայ ծնողներին՝ մի վախեցեք, վստահեք մեզ և մեր մասնագետներին և համոզվեք, որ ախտորոշումը, անգամ ամենաբարդագույնը դատավճիռ չէ: Եվ, փառք Աստծո, վատթարացման դեպք չենք ունեցել»,- ասաց մեր զրուցակիցը: Կենտրոնի հաջողություններից մեկն էլ համարում է այն, որ դրանում մեկտեղված են տարբեր ուղղություններ՝ ժողովրդական և այլընտրանքային բժշկություն, երաժշտական թերապիա, արտ-թերապիա: Այլ կերպ ասած, խոսք չկա ստանդարտ մոտեցումների մասին և գուցե հենց դրանո՞ւմ է հաջողության գրավականը:


«Ամեն ինչի հիմքը սերն է»,- հավելեցին ամուսինները: