23.11.2024
Լավրովը բարձրաձայնել է այն, ինչ պայմանավորվել են կողմերը. Սերգեյ Մելքոնյան
prev Նախորդ նորություն

Առայժմ հաղթում է իշխանությունը. Արտակ Զաքարյան

Ինչում է կայանում ՀՀ ընդդիմություն-իշխանության պայքարը: Ըստ Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանի՝ հետևյալում.

"Ընդդիմությունն ասում է. ժողովուրդ պետության անվտանգությունը, պաշտպանունակությունը, խելամիտ քաղաքականությունը, Արցախը և Սյունիքն անառիկ պահելը, համախմբված լինելը, ազգային ինքնություն և արժանապատվություն ունենալը կարևոր բաներ են ու մեր ազգի գոյության իմաստն է…

Իշխանությունն ասում է. ժողովուրդ ասֆալտի ու տարբեր վերանորոգումների վրա փող ծախսելը, պաշտոնյաների աշխատավարձերն ու պարգևավճարները բարձրացելը, թշնամու ցանությունները կատարելով կապիտուլյացվելն ու ձևական խաղաղություն պահելը, այդ ընթացքում տոածառի վառ լույսերի տակ պարելը կարևոր բաներ են: Ջհանդամը, թե հետո ստիպված չենք լինելու կորցնել ամեն ինչ ու արտագաղթել մեր երկրից:

Առայժմ հաղթում է իշխանությունը…",- գրել է Զաքարյանը: