23.11.2024
Ադրբեջանի սադրանքին իշխանությունների արձագանքն ու գործողությունները համարժեք չեն
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ ստեղծել է, որպեսզի իր քաղաքական խնդիրները լուծի. Աբրահամյան

Շարունակում եմ պնդել, որ Արցախում ստեղծված ծանր իրադրությունն առաջին հերթին քաղաքական, անվտանգային և նոր միայն հումանիտար լրջագույն խնդիր է։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

"Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ ստեղծել է, որպեսզի դրա միջոցով իր քաղաքական խնդիրները լուծի, ինչն էլ Արցախի համար անվտանգության ահռելի սպառնալիք է։

Միայն հումանիտար խնդրի լուծումը, մասնավորապես, Հայաստանն Արցախին կապող միջանցքի բացումը և երթևեկության վերականգնումը իրավիճակի հանգուցալուծման չի տանի և բացառապես սոցիալ-տնտեսական բնույթի հարցեր կլուծի, ինչն, իհարկե, կարևոր է, բայց ամբողջական կարգավորում",- գրել է պատգամավորը։


VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 12-ից առավոտյան ժամը 10:30-ից ադրբեջանական ուժերը բնապահպանների անվան տակ արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Շուշի-Քարին տակ հատվածում՝ կտրելով միակ կապը Հայաստանի ու Արցախի միջև: Դարարեցվել էր նաև Արցախի գազամատակարարումը, որը մի քանի օր անց վերականգնվեց:


Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցել ադրբեջանական և հայկական կողմերի հետ ճանապարհը բացելու ուղղությամբ:


Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը հայտարարում են, որ Արցախը հումանիտար աղետի շեմին է, կոչ անելով միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա:


Հանրապետությունը կտրված է արտաքին աշխարհից, չեն իրականացվում առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի մատակարարումներ:


Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: