24.11.2024
ՌԴ-ից ու Թուրքիայից. ովքե՞ր են դիմել և ստացել ՀՀ քաղաքացիություն. «Հրապարակ»
prev Նախորդ նորություն

Ադրբեջանից հնչող կամ ուրվագծվող պահանջների կատարումը խաղաղություն չի բերելու. Աբրահամյան

Ադրբեջանը փորձելու է այնպիսի ծանր իրավիճակ ստեղծել, որի պայմաններում հայաստանյան իշխանությունները մարդկանց համոզելու են, որ ճիշտը ադրբեջանական վերջնագրերին համաձայնվելն է։


Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ու շարունակում.


"Բայց իրականությունն այն է, որ Ադրբեջանից հնչող կամ ուրվագծվող պահանջների կատարումը խաղաղություն չի բերելու։ Ադրբեջանն ընդամենը ճանապարհ է բացում Արցախի հայաթափման և ամբողջական վերահսկողության համար"։


VERELQ-ը հիշեցնում է, որ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայացել են իբրև բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։


Նախօրեին Երևանի կենտրոնում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ընդդիմադիր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել։ Ցուցարարները պահանջում էին քաղաքական գործիքների կիրառում Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար։


Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը հայտարարեցին, որ Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին և կոչ արեցին միջազգային հանրությանը պահանջել Բաքվից կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։