23.11.2024
Ադրբեջանը Արցախի դեմ համակարգային սադրանքների պլան է գործի դրել. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Հասարակության պառակտումը վերածվել է ազգային աղետի. Աշոտյան

Մենք ուժեղ ենք անձերով ու թույլ ենք որպես հասարակություն: Ի՞նչն է մեզ միավորում այսօր. այս հարցն է բարձրացնում Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

"Շատերին այսօր միավորում է իրականությունից փախնելու և կենցաղային մակարդակով ապրելու ցանկությունը:
Ամենավտանգավոր բանը, որ արեց Նիկոլն մեր ազգի հետ՝ նա բզկտեց հայկական ուրույն քաղաքակրթությունը:

Հասարակության պառակտումը վերածվել է ազգային աղետի, առանց որի հաղթահարման անհար են լինելու մեր առջեւ եղած մարտահրավերներին դիմակայելու փորձերը։

Հանրային կյանքը կանոնակարգող բազմաթիվ չգրված օրենքներ եւ կանոններ ոչնչացվում են, եւ յուրաքանչյուրն ինքն է որոշիւմ իր համար թիւյլատրելիի սահմանները՝ հատկապես բարոյագիտական հարթության մեջ։

Մինչեւ 2018 մեզ միավորում էին ազգային շահերի, ինքնության եւ մշակույթի վրա խարսխված արժեքներ։
2018-ի ապրիլից հասարակության մի զգալի մասին միավորում էր նիկոլամանիան։

2020-ի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը մենք կրկին փորձեցինք միավորվել ազգայինի շուրջ։
Իսկ ահա դրանից հետո հայ ժողովրդին այլեւս ոչինչ չի միավորում։

Մեր պետությունը չի ունենալու հեռանկար այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք կարողանում վերագտնել այն մատրիցան, որը կմիավորի, օրինակ, ինձ ու այս պահին ամենամոլորյալ նիկոլականին":