26.11.2024
Արցախի ԱԽ հայտարարությունը ադրբեջանցի «բնապահպանների» հանդիպման վերաբերյալ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն կարևորել են երկու երկրների միջև մաքսային հարցերով համագործակցությունը

ԱՄՆ կատարած այցի շրջանակում շարունակվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի աշխատանքային հանդիպումներն Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։


Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ղեկավար Թրոյ Միլլերի հետ։ Հանդիպմանը փոխանակվել են մտքեր՝ մաքսային ոլորտում հայ-ամերիկյան փոխհամագործակցության զարգացմանն ուղղված քայլերի շուրջ։ Առանձնակի կարևորվել է երկու երկրների միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխգործակցության վերաբերյալ պայմանագիր կնքելու հարցը։ Կողմերը դիտարկել են նաև էլեկտրոնային հարթակների ներդրման, ռիսկերի համակարգի զարգացման և փոխադարձ գործակցության այլ ուղղությունների ընդլայման հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, երկկողմ համագործակցության շրջանակում, համապատասխան մասնագետների համար պարբերաբար կազմակերպել փորձի փոխանակում։


Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ ակտիվացնելու գործուն քայլերը մաքսային ոլորտում փոխհամագործակցության ընդլայնման ուղղությամբ։