23.11.2024
Ի՞նչ է անում իշխանությունը Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու համար. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Վլադիմիր Պուտինը Հայաստանում հանդիպել է Արցախի նախագահին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


Նոյեմբերի 23-ին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում էր, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է նրան. այս մասին հայտնում են «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները:


Հանդիպումը կայացել է «Դվին» հյուրանոցում: Սա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը՝ Վլադիմիր Պուտինի մակարդակով, Արայիկ Հարությունյանին է ընկալում որպես Արցախի առաջնորդ եւ նրան վստահում, թեեւ Արցախն ունի նոր պետնախարար՝ ի դեմս Ռուբեն Վարդանյանի: Հանդիպումը, մեր տեղեկություններով, կայացել է Վլադիմիր Պուտին-Արայիկ Հարությունյան ձեւաչափով:


«Ժողովուրդ» օրաթերթն իր այս տեղեկությունը ճշտելու եւ հավելյալ մանրամասներ պարզելու համար դիմեց Արցախի նախագահի նստավայր, որտեղից կտրուկ հերքեցին հանդիպման լուրը: «Արցախի նախագահն այդ օրերին եղել է Արցախում, ձեր լուրը իրականությանը չի համապատասխանում, նման հանդիպում չի եղել»,- ասացին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրից:


Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: