23.11.2024
Ունենք միայն մեծ ռեսուրսներով իշխանություն՝ կյանքի մասին իր գռեհիկ պատկերացումներով
prev Նախորդ նորություն

Ի՞նչ բանակ կամ ռազմագերիների վերադարձ. ԵՄ-ի առաջնահերթությունը Ստամբուլյան կոնվենցիան է

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը վերլուծել է, թե ինչն է իրականում կարևոր այս պահին Եվրամիության համար՝ մեկնաբանելով ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի վերջին հայտարարությունը:


"Հե՜յ, միամիտ հայե՜ր։ 
Դուք կարծում էիք, որ ժամանակն է բանակն արդիականացնելու՞։
Բանակցողին փոխելու՞։
Զենք գտնելու՞։
Առաջնագիծն ամրացնելո՞ւ։

ԵՄ-ի կողմից ադրբեջանական սադրանքները արձանագրելո՞ւ եւ արձագանքելո՞ւ։
Ալիեւի նկատմամբ եվրոպական սանկցիաներ կիրառելո՞ւ։
Հայ ռազմագերիներին ացատելո՞ւ։
Ադրբեջանական զորքը մեր տարածքից դուրս շպրտելու՞։
Չէ, գժուկներ։

Ըստ տիկին Վիկտորինի, հիմա իսկը ժամանակն է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու։
Հ.Գ. Երբ ասում եմ, որ մեր իսկ անճարության պատճառով աշխարհը հեգնում է մեզ վրա, նեղանում եք…",- գրել է Աշոտյանը: