20.04.2025
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները մրցավազքի մեջ են, թե ով ավելի կսրի իրավիճակը
prev Նախորդ նորություն

Բոլոր միջնորդները փորձում են կանխել Ադրբեջանի նոր ագրեսիայի շատ մեծ հնարավորությունը

Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման բոլոր միջնորդները` Ռուսաստանը, արևմտյան դերակատարները, դիվանագիտական գործիքակազմի ակտիվ կիրառմամբ փորձում են կանխել Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի նախաձեռնման շատ մեծ հնարավորությունը։


Այս մասին գրում է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Իլհամ Ալիևը օրերս հայտարարեց, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ չի կայանա. «Հիքմեթ Հաջիևը երեկ ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել Շառլ Միշելի գրասենյակից ու տեղեկացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ Դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա», - ասել էր թշնամի պետության ղեկավարը:


Իր հերթին, պաշտոնական Երևանը հերքեց Ալիևի պնդումները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացը, ԱԳՆ խոսնակը հայտարարեց, որ Ալիևի պնդումները իրականության հետ որևէ աղերս չունեն և Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն։


 


 

Պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ն կալանավորվել է. դատախազություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար