24.11.2024
ՊԵԿ փոխնախագահն ու ՌԴ մաքսային ծառայության ղեկավարը քննարկել են իրավիճակը Վերին Լարսում
prev Նախորդ նորություն

Թովմասյանն ու Չինաստանի դեսպանը քննարկել են Վարդենիսի սահմանամերձ բնակավայրերի խնդիրները

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատանը "շատ կարևոր" հանդիպում է ունեցել Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուն Ֆանի հետ։

"Դեսպանին տրամադրեցի փաստահեն տեղեկություն Ադրբեջանի` 2022 թվականի սեպտեմբերի ռազմական ագրեսիայի հետևանքով իմ ծննդավայր Վարդենիսի տարածաշրջանի սահմանամերձ բնակավայրերում տեղի բնակիչների կորուստների վերաբերյալ։

Իր խոսքում դեսպանը, անդրադառնալով Հայաստանի և Չինաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Չինաստանի տրամադրած օժանդակությանը, վերահաստատեց իր պատրաստակամությունը` աջակցել հայ ժողովրդին։

Քննարկեցինք նաև փոխադարձ հետաքրքրության այլ հարցեր և շեշտադրեցինք, որ մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև առկա հարաբերությունները ամուր հիմք են` համագործակցության զարգացման և նոր ծրագրերի իրականացման համար",- գրել է պատգամավորը։