24.11.2024
Քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետի նկատմամբ
prev Նախորդ նորություն

ՊԵԿ փոխնախագահն ու ՌԴ մաքսային ծառայության ղեկավարը քննարկել են իրավիճակը Վերին Լարսում

Մոսկվայում օրերս տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ։


ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Մասնավորապես, կողմերն անդրադարձել են Վերին Լարսում ստեղծված իրավիճակին՝ կարևորելով ընթացիկ խնդիրների օպերատիվ լուծումները:


Միաժամանակ, ներկայացվել է մաքսային կցորդի գործունեության կարևորությունը՝ ՌԴ մաքսային ծառայության աշխատանքներում, ինչպես նաև տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերելու հարցում։


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Վերին Լարս անցակետի վերակառուցման և արդիականացման ընթացիկ աշխատանքներին, որի ավարտին տնտեսվարողները հնարավորություն կունենան ստանալու նոր որակի և ժամանակի պահանջներին համահունչ ծառայություններ։


VERELQ-ը հիշեցնում է, որ տևական ժամանակ է Վերին Լարսում կիլոմետրանոց հերթեր են գոյանում, վարորդներն ահազանգում են, որ օրերով ու նույնիսկ շաբաթներով մնում են անցակետում հերթերի մեջ: 


Վերին Լարսի անցակետով Ռուսաստան մտնող հայկական բեռնատարների կուտակումները հիմնականում պայմանավորված են Ղրիմի կամրջի պայթյունից հետո ռուսական համապատասխան ծառայությունների կողմից բեռնատարների և մարդատար ավտոմեքենաների ստուգման գործընթացը խստացնելով, ինչի արդյունքում նվազում է թողունակությունը: