23.11.2024
Փաշինյանի մենախոսությունից պետք է սպասել հերթական ծանր իրողությունների. Արցախի պատգամավոր
prev Նախորդ նորություն

"В Россию можно только верить". նատօաթրքասերներ, շուտ մի ուրախացեք. Շարմազանով

Խերսոնում Ռուսաստանի նահանջից ու ռուսական ուժերի հնարավոր պարտությամբ ուրախացող նատօաթրքասերներ, շուտ մի ուրախացեք։ Այս մասին գրում է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը.

“Իհարկե, իրավիճակը ռուսական ուժերի համար դյուրին չէ։

Ավելին. պետք է գիտակցել, որ ՌԴ-ի դիրքերի թուլացումից կարող են օգտվել Թուրքիան ու Ադրբդջանը։ Բայց Ռուսաստանի պատմությունը ցույց է տվել, որ նահանջին հաջորդում է մեծ հաղթանակը։

Հիշեք 1812 -ի Կուտուզովի Մոսկվան թշնամուն հանձնելու որոշումը։ Ի՞նչ եղավ դրանից հետո։

Ռուսական զորքերը հայտնվեցին Եվրոպայի սրտում ու գրավեցին Փարիզը”,- գրել է նա ու մեջբերել Ֆյոդր Տյուտչևի հայտնի բանացտեղծությունը.

«Умом Россию не понять,
Аршином общим не измерить:
У ней особенная стать —
В Россию можно только верить».