Փաշինյանի մենախոսությունից պետք է սպասել հերթական ծանր իրողությունների. Արցախի պատգամավոր
Նիկոլ Փաշինյանի այսօրվա մենախոսությունից պետք է կրկին սպասել հերթական սպասվող ծանր իրողությունների: Այս մասին գրել է Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Խոսեց բացառապես ներքին լսարանի համար, հող նախապատրաստելով մոտ ժամանակներում արդարանալու համար: Ալիևի առաջ խեղճացողն այսօր «խրոխտ» ձայնով մեկնաբանում ու տարակուսում էր քոչվոր ցեղի ցեղապետի խոսույթից:
Իսկ խոսույթն էլ, գործողություններն էլ կփոխվեն միայն այն դեպքում, երբ բանակցային առարկան փոխվի բանակցողով»,- գրել է պատգամավորը:
VERELQ-ը հիշեցնում է, որ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն: Նրա խոսքով, միջազգային հանրությանն ուղղված անհասցե և Հայաստանի Հանրապետությանն ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածությունները և պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել Հայաստանին և մեր կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը: