26.11.2024
Վանաձորում ականատեսն ենք հերթական աթոռակռվի
prev Նախորդ նորություն

Երևանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության երկրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար հոկտեմբերի 5-ին Երևանից Սիրիա է մեկնել մարդասիրական օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ Twitter-յան էջից։

Նշվում է, որ Երևանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության երկրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել:

«Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության բեռների վրա մակագրված է. Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին հայկական ինքնաթիռը Սիրիա էր ժամանել հոկտեմբերի 3-ին։ ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ երկու օդանավ մարդասիրական օգնություն կտեղափոխի Սիրիա։