26.11.2024
Երևանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության երկրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել
prev Նախորդ նորություն

Վահե Հակոբյանը՝ Սյունիքի մարզպետ

Վահե Հակոբյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին, ով նիստերի դահլիճում էր և մաղթեց նրան էֆեկտիվ աշխատանք.

«Շնորհավորում եմ և ցանկանում էֆեկտիվ աշխատանք: Մենք հույսեր ենք կապում, որ դուք նոր մշակույթ կբերեք տարածքային կառավարման մեջ»:

Ավելի վաղ նախարար Լոքյանը հայտարարեց, որ Սուրիկ Խաչատրյանը մարզպետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:

Նշենք, Վահե Հակոբյանը ներկայումս զբաղեցնում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը: Վերջինս կապ չունի կոմբինատի նախկին սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի որդու՝ Վահե Հակոբյանի հետ, որն, ի դեպ, նաև Սյունիքի մարզպետի պաշտոնն է զբաղեցրել այն ժամանակահատվածում, երբ Սուրիկ Խաչատրյանը հրաժարականը տվեց իր առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների հետևանքով:

Վահե Հակոբյանը ծնվել է 1971թ. Երեւանում:

Միջնակարգ կրթությունը ստացել է Երեւանի Ն.Ստեփանյանի անվան N71 դպրոցում:
1993թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը` ինժեներ-կիբեռնետիկ մասնագիտությամբ:

1993-95թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Այնուհետեւ աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, ապա զբաղվել ձեռներեցությամբ, որից հետո աշխատել ՀՀ գլխավոր դատախազությունում:

2010-2014թթ. աշխատել է խորհրդական Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում:

2010-2011թթ. աշխատել է նաև «Քրոնիմետ մեթալս թրեյդինգ» ՍՊ ընկերությունում` խորհրդական, 2011-ից նույն ընկերության կոմերցիոն տնօրենն է:

2014-ի հուլիսի 1-ից «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության վարչական տնօրենն էր:

Անկուսակցական է: