24.11.2024
Արցախի նախագահը պետք է երդվի, որ պատրաստ է անձնազոհության. Արթուր Թովմասյան
prev Նախորդ նորություն

Հանրահավաքի օրը իշխանությունը ծառատունկ է իրականացնելու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․


Նոյեմբերի 5-ին՝ ընդդիմության պլանավորած հանրահավաքի օրը, իշխանությունները որոշել են համապետական ծառատունկ իրականացնել։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը մի շարք գերատեսչությունների ղեկավարներին գրություն է ուղարկել՝ առաջարկելով ապահովել իրենց աշխատակիցների մասնակցությունը։ Համապետական ծառատունկը կկայանա Ջերմուկի անտառպետությունում (3 հա), «Արագածոտնի անտառտնտեսություն» (1 հա), «Արծվաբերդի անտառտնտեսություն» (4 hա), «Թումանյանի անտառտնտեսություն» (2.5 հա), «Սիսիանի անտառտնտեսություն» (10 հա)։ մասնաճյուղերում։ Գրությունն ուղարկվել է բոլոր նախարարություններին, քաղաքաշինության կոմիտեին, տեսչական մարմիններին, վարչապետի աշխատակազմին։


Շրջակա միջավայրի նախարարությունից մեզ հավատացրին, որ ծառատունկն ավելի վաղ է որոշված եղել, քան հանրահավաքը, սակայն մենք ընդդիմադիրներից տեղեկացանք, որ նոյեմբերի 5-ի ակցիայի որոշումը կայացվել է մոտ 10 օր առաջ, եւ իշխանությունը, վստահաբար, տեղեկատվություն է ունեցել։


Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարում։