28.07.2025
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 4 մարդ զոհվել է
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահը պետք է երդվի, որ պատրաստ է անձնազոհության. Արթուր Թովմասյան

Եթե այս լեռնային երկրում մեզ հաջողի հերթական անգամ հանրաքվե, համապետական ընտրություններ անցկացնել, նշանակում է այս աշխարհատարածքը՝ որպես անկախ պետություն, կայացել է: Այս մասին ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցման ներկայացված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի վերաբերյալ արտահայտած մտքերի փոխանակության ժամանակ ասել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։


«Ցանկացած հանրաքվե, Արցախի պետական շինարարության առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի: Արցախի ժողովրդին է տրված, թե ո՞ւմ տալ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու լիազորությունը. մենք հարգելու են ԱՀ ժողովրդի քվեն: Ամենակարեւորը՝ երդումը. Արցախի նախագահը երդվում է, որ պաշտպանելու է Արցախի տարածքային ամբողջականությունը, ժողովրդի անվտանգությունը: Կարծում եմ, որ Արցախի նախագահը պետք է երդվի, որ ինքը պատրաստ է անձնազոհության, երկրի ցանկացած պաշտոնյա, պետք է զինվորի երդում տա»,- ասել է Թովմասյանը:


Հիշեցնենք, երեկ կայացած քվեարության արդյունքներով՝ Արցախի ԱԺ՝ 30 կողմ ձայնով որոշեց՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով դիմել Արցախի Հանրապետության Գերագույն դատարան:


 


 

Հանրահավաքի օրը իշխանությունը ծառատունկ է իրականացնելու․ «Հրապարակ»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին