1.10.2024
Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը էականորեն մեծացրել է Սյունիքի խոցելիությունը. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Ովքեր և ինչու են նյարդայնացած Արցախի հանրահավաքից. Անդրանիկ Թևանյան

ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է:


"Ովքեր և ինչու են նյարդայնացած Արցախի հանրահավաքից:


Եթե դու ասում ես, որ չես տեսնում Արցախն Ադրբեջանի կազմում, ապա ավտոմատ դառնում ես ՀՀ օրվա իշխանությունների թշնամին։ 88–ի շարժման արժեքների այսպիսի այլասերում դժվար էր պատկերացնելը, բայց դե ․․․


Արցախում տեղի ունեցած հզոր հանրահավաքից դժգոհ են նիկոլենք ու Ադրբեջանը։


Ուշադրությու՛ն դարձրեք․ որևէ ՔՊ–ական գոնե փոքրիկ դրական խոսք չի ասել Արցախի հանրահավաքի մասին։ Փողոցով իշխանության եկածները լավագույն դեպքում «չեն նկատել» տասնյակ հազարավորների փողոց դուրս գալը։


Իշխանական տիրույթից եթե խոսք հնչել է, ապա միայն քննադատական ու հակաղարաբաղցիական ատելության խոսք է հնչել։


Երևանում ի համերաշխություն, ի աջակցություն Արցախի հանրահավաքին և հանուն Հայաստանի նոյեմբերի 5–ին կայանալիք հանրահավաքի մասին էլ նիկոլենք ու Ադրբեջանը նույն կարծիքի են։ «Վիետնամցիների» սմայլիկները վկա", - գրել է պատգամավորը։


 


 


 

Մի՛ հավատացեք Կարո Փայլանին, մի՛ տարածեք թուրքական թեզեր. Մելքոնյան
Հաջորդ նորություն next
 Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին
28.09.2024
Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին