Կիևի իշխանությունները բարձրացնում են խաղադրույքները. "Миротворец"-ը սպառնում է ՌԴ հայերին
«Миротворец»-ում Ղազախստանի նախագահ Տոկաևի ընդգրկումը խոսում է այն մասին, որ Կիևի իշխանությունները բարձրացնում են խաղադրույքները, և այլևս իրենց համար որևէ սահմանափակում չեն տեսնում։ Ռուսաստանաբնակ հայերի, ինչպես նաեւ ազդեցիկ գործարարների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հայտնվելը, այսպես կոչված «Գնդակահարության ցուցակում»՝ ժամանակի հարց է։ Այս մասին գրում է ՌԴ ՈՒՊՆՏՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի փորձագետ Աղվան Պողոսյանը:
Նա հիշեցնում է. «2014 թվականի մարտին ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ Հայաստանը սատարեց Ռուսաստանին՝ Ղրիմի կարգավիճակի փոփոխության հարցով։ Բացի այդ, Հայաստանը միակ երկիրն է, որը սատարել է Ռուսաստանին և դեմ է քվեարկել այս տարվա մարտին Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի ներկայացուցչության կասեցմանը։
Բացի այդ, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչման մասին լուրը 2022 թվականի փետրվարին ողջունել են Արցախի իշխանությունները՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Դրան հաջորդեցին մի շարք կտրուկ հայտարարություններ Հայաստանի հասցեին՝ ուկրաինացի քաղաքական գործիչների և լրագրողների կողմից։
Հայաստանը Ռուսաստանի եւ Ուկրաինայի հակամարտության մեջ հետևողականորեն չեզոքություն է պահպանում՝ հաշվի առնելով երկու կողմերի փաստարկները, ինչպես նաև աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները մեր տարածաշրջանում, սակայն մենք պետք է պատրաստ լինենք վճռականորեն դատապարտել Կիեւի ցանկացած սադրիչ գործողություն, որն արդեն վաղուց անցել է երկրների միջեւ նորմալ դիվանագիտական հարաբերությունների բոլոր հնարավոր սահմանները: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն չեզոք պետություններին, ինչպիսիք են Հայաստանը և Ղազախստանը, այլև Կիևի դաշնակիցներին:
Բավական է հիշել Ուկրաինայի նախագահ Զելենսկու վերջին սկանդալային հայտարարությունները՝ Գերմանիայի ղեկավարության հասցեին։ Առավել ապակառուցողական է հայտարարություններից մեկը, որում Զելենսկին հիշում է Գերմանիայի և գերմանացի ժողովրդի՝ «Ուկրաինային զենք մատակարարելու որոշակի հոգեբանական խոչընդոտների մասին, որոնք կապված են նրա նացիստական անցյալի հետ»:
Մենք պետք է հստակ հայտարարենք, որ Հայաստանն Ուկրաինայի հանդեպ չունի որևէ պարտավորվածություններ, և հայերի "գնդակահարության ցուցակներում» ընդգրկելու փորձերը, որտեղ էլ որ նրանք ապրեն, մեր վճռական հակահարվածին կհանդիպեն միջազգային բոլոր հարթակներում»,- գրել է նա: