25.11.2024
Կառավարությունը մեկ րոպե լռությամբ հարգեց Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը
prev Նախորդ նորություն

Հայաստանում ԵՄ դիտորդները սկսել են պարեկությունը Ադրբեջանի հետ սահմանին

Հայաստանում ԵՄ դիտորդները սկսել են առաջին պարեկությունը Ադրբեջանի հետ սահմանին։


Այս մասին Twitter-ի միկրոբլոգում հայտնել է ԵՄ պաշտպանության գերատեսչությունը։


«Առաջիկա երկու ամիսների ընթացքում ԵՄ դիտորդական առաքելությունը հայկական կողմից կվերահսկի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ վստահության մեխանիզմներն ամրապնդելու և սահմանային հանձնաժողովների աշխատանքին նպաստելու նպատակով»,- ասվում է գրառման մեջ։