25.11.2024
Հայաստանում ԵՄ դիտորդները սկսել են պարեկությունը Ադրբեջանի հետ սահմանին
prev Նախորդ նորություն

Մենք շատ շահագրգռված ենք, որ այդ պայմանագիրը դառնա իրականություն. Քոչարյան

Ադրբեջանի զորքերի դուրսբերումը ոչ թե պահանջ է, այլ անհրաժեշտություն. այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:


Նա շարունակեց իր գործընկեր Սարգիս Խանդանյանի միտքը, թե Ադրբեջանի զորքերի դուրսբերումը Հայաստանից ՀՀ օրակարգն է ցանկացած հարթակում՝ կարմիր գիծ ու պահանջ:


«Անկախ նրանից, թե բանակցությունները ինչ ընթացք կստանան, ինչ պատկանում է ՀՀ-ին քննարկման նյութ չէ: Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայությունը որևիցե ձևով չի հանդուրժվելու, նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից»,- ասաց Քոչարյանը:


Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է իրատեսական խաղաղության պայմանագրի մինչև տարեվերջ կնքվելը, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ պայմանագրի կնքնման մեր ցանկությունների մասին վարչապետը խոսել է.


«Մենք շատ շահագրգռված ենք, որ այդ պայմանագիրը դառնա իրականություն»,- շեշտեց նա։


Պատգամավորը հավելեց, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդիրները փոխկապակցված են նաև այդ փաստաթղթի հետ, բայց դրանք միաժամանակ լուծում ստանալու պարտադիր պայման չունեն։