23.11.2024
Ի՞նչ սպասել Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովից. փորձագետներ
prev Նախորդ նորություն

Հայ առաքելական եկեղեցին Թուրքիայից պահանջել է վերադարձնել պատմական նստավայրը Սիսում

Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսությունը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել կաթողիկոսի պատմական նստավայրը Սիսում: Այդ մասին տեղեկացնում է Կաթողիկոսարանի պաշտոնական կայքէջը:

Կաթողիկոսարանի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Օշական Չոլոյանը Վաշինգտոնում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Սիսի նսվտավայրն ավելի քան 10 դար պատկանել է եկեղեցուն: Սիսը հազարավոր աստվածաբանների և պատմաբանների օրրանն էր: «Երբ պատմական անարդարությունը մնում է անպատասխան, ապա այն սկսում է հետապնդել այսօրվա սերնդին»,-նշել է Չոլոյանը:

Նրա խոսքով, Լոզանում 1923թ.-ին ստորագրված համաձայնագիրը Թուրքիային պարտավորեցնում էր ամեն կերպ հարգել ոչ մահմեդական փոքրամասնությունների իրավունքները:

Կիլիկիայի հայոց թագավորության մայրաքաղաք Սիսում կաթողիկոսանիստը հիմնվել է 1295թ.-ին: 1921թ.-ին Օսմանյան Թուրքիայի կառավարությունը երկու օր է տվել կաթողիկոս Սահակ Երկրորդ Խափայանին, որպեսզի նա վերջնականապես լքի նստավայրը:

Նշենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը ողջունել է Արամ 1-ին կաթողիկոսի նախաձեռնությունը: Կոնգրեսականի խոսքով, սրբազան հողը պետք է վերադարձվի օրինական տերերին: