25.11.2024
ՌԴ պատվիրակությունը ՀՀ մարզերի դպրոցներում ծանոթացել է «Դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին
prev Նախորդ նորություն

Աշոտյանն ու Մամիջանյանը Բրյուսելում ներկայացրել են ՀՀ և Արցախի շուրջ ընթացող գործընթացները

Այսօր Բրյուսելում ես եւ Հայկ Մամիջանյանը հանդիպել ենք Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Գլխավոր քարտուղար պարոն Թանասիս Բակոլասին։ Այս մասին գրում է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

"Հանդիպման ընթացքում ներկայացրել ենք Հայաստանի եւ Արցախի շուրջ ընթացող գործընթացների մասին մեր գնահատականները, անդրադարձել ենք գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներին, բարձրաձայնել ենք հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կարծիքը։

Մտքեր ենք փոխանակել եվրոպական ամենախոշոր կուսակցության եւ ՀՀԿ-ի միջեւ հետագա հարաբերությունների եւ համագործակցության վերաբերյալ։

Մեր կուսակցական կապերը, հնարավորությունները եւ դիվանագիտությունը շարունակելու է ծառայել բացառապես հայկական ազգային շահերին"։