22.04.2025
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ հետ Սիրիայի հարցով սուր տարաձայնությունների մասին
prev Նախորդ նորություն

Տարրական անտակտություն. Վաշինգտոնը մեղադրում է Մոսկվային ու դադարեցնում համագործակցությունը Սիրիայում

ԱՄՆ-ն հայտարարել է Սիրիայում ՌԴ-ի հետ երկկողմ շփումների խզման մասին: Բանակցություններից հրաժարումը ԱՄՆ պետքարտուղարությունը բացատրում է այն հանգամանքով, որ ՌԴ-ն չի պահպանում ձեռք բերված պայմանավորվածությունները: ԱՄՆ-ն իրեն է վերագրում հաջողված գործողությունները ԻՊ դեմ:

Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին ՌԴ հետ կապերի խզումը դժվար որոշում է համարել: Նա նշել է, որ Մոսկվան չի ցանկանում կամ կամ չի կարողանում համոզել Սիրիայի վարչակարգին պահպանել մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունները:
ԱՄՆ-ն նախատեսում է նաև Սիրիայից հետ կանչել իր անձնակազմը, որոնք գործուղվել էին Սիրիա՝ ռուս-ամերիկյան համակարգող կենտրոնում աշխատելու համար:

Մոսկվայի հասցեին ուղղված հայտաարություններով է հանդես եկել նաև Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էրնեստը: Ռիա Նովոստիի փոխանցմամբ, նա նշել է, որ յոթ ամվսա ընթացքում ռուսական օդուժն Սիրիայում ԻՊ-ի ոչ մի թիրախ չի ոչնչացրել:

ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ԱՄՆ-ի այդ դիրքորոշումն էլեմենտար անտակտություն է որակել:
Թեհրանը կոչ է անում ԱՄՆ-ին զերծ մնալ Սիրիայում «ինքնասպան» գործողություններից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան