Որպես քաղաքապետի թեկնածու կմասնակցեմ Երևանի ավագանու ընտրություններին. Շահինյան
Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար, Երևան 2805 նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Շահինյանը հայտարարել է իր՝ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու ցանկության մասին.
«Ողջույն հարգելի´ ընկերներ, վերջին շրջանում բազմաթիվ իրադարձություններ եղան, որոնց այլևս այս հարթակում չեմ ցանկանում անդրադառնալ, դրանց մասին կխոսեմ այլ ձևաչափով: Ես, որպես` «Երևան 2805» նախաձեռնության հիմնադիր, որոշում եմ կայացրել, որպես քաղաքապետի թեկնածու մասնակցել հաջորդ տարի կայանալիք` Երևանի ավագանու ընտրություններին:
Պատրաստվում եմ հանդիպումներ և կոնսուլտացիաների շարք սկսել տարբեր ՀԿ-ների, և քաղաքական կուսակցությունների ղեկավար ամդամների հետ, ինչպես նաև` մեր երևանցի հանրային գործիչների հետ, ուժեղ և ինտելեկտուալ ավագանու թեկնածուների կազմ ձևավորելու համար: Առավել մանրամասն կխոսեմ առաջիկայում, և Ձեր դատին կներկայացնեմ բոլոր այն ծրագրերը, որոնք` ես, և ինձ պես բազմաթիվ երևանցիներ ցանկանում եմ տեսնել մեր բոլորի մայրաքաղաք Երևանում» ,- ասված է Շահինյանի հայտարարության մեջ: