Անշարժ գույքի շուկայում այս տարվա ընթացքում տեղի են ունեցել էական փոփոխություններ. նախարար
Անշարժ գույքի շուկայում այս տարվա ընթացքում տեղի են ունեցել էական փոփոխություններ: Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի Ֆեյսբուքի էջում:
«Բազմաբնակարան շենքերում այս տարվա սկզբին եղել է 462 129 բնակարան, որից հունվար ամսին չբնակեցված է եղել 70 827-ը (15.32%), իսկ արդեն օգոստոսին՝ 62 066-ը (13.43%)։
Երևանում 266 284 բնակարանից հունվարին չբնակեցված է եղել 28 692-ը (10.77%), իսկ օգոստոսին՝ 23 350-ը (8.77%),
Գյումրիում՝ 29 253-ից հունվարին՝ 9 573 (32.72%), օգոստոսին՝ 9 189 (31.41%),
Վանաձորում՝ 27 175-ից հունվարին՝ 7 103 (26.13%), օգոստոսին՝ 6 553 (24.11%),
Աբովյանում՝ 14 370-ից հունվարին՝ 1 619 (11.27%), օգոստոսին՝ 1 349 (9.39%):
Հիշեցնեմ, որ Կառավարությունը ունի «ռենովացիայի ծրագիր», որը բնակարանների և տների վերանորոգման վարկերի սուբսիդավորման ծրագիր է, և Երևանում բնակարանների սեփականատերերը կարող են մոտ 5% էֆեկտիվ տոկոսադրույքով վերանորոգման վարկեր վերցնել, վերանորոգել ու, ցանկության դեպքում, վարձով տալ բավականին բարձր գներով։ Այլ քաղաքներում կամ գյուղերում վարկերն հասանելի են էլ ավելի ցածր տոկոսադրույքներով»,- գրել է Քերոբյանը։