9.06.2025
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Աստանա
prev Նախորդ նորություն

ԱԽ քարտուղարն ու Արցախի ԱԺ նախագահը քննարկել են ստեղծված անվտանգային իրավիճակը

Հոկտեմբերի 13-ին Երևանում հանդիպել եմ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:


"Պատվիրակության կազմում էին նաև ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը, Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:


Հանդիպմանը մանրամասներ եմ ներկայացրել բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացից, այնուհետև մտքեր ենք փոխանակել և գնահատականներ ներկայացրել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ",- գրել է Գրիգորյանը:


 

Անշարժ գույքի շուկայում այս տարվա ընթացքում տեղի են ունեցել էական փոփոխություններ. նախարար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին