23.11.2024
Միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը բացարձակ անհրաժեշտություն է. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Այս և շատ այլ անիմաստ զոհերը սնուցում են ատելությունն ու անկայունությունը. Կլաար

Խաղաղությունը չի կարող պարտադրվել. այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը:


«Կրկին հաղորդագրություններ եղան 3 զինծառայողի սպանվելու (հայկական կողմից - խմգ.) և վիրավորի մասին (ադրբեջանական կողմից - խմբ.): Այս և շատ այլ անիմաստ զոհերի առկայությունը սնուցում է ատելությունն ու անկայունությունը: Անվտանգությունը հնարավոր է, միայն երբ սահմանները հարգվում են, և զորքերը դեմ առ դեմ կանգնած չեն մոտ տարածության վրա: Խաղաղությունը չի կարող պարտադրվել», – գրել է Կլաարը: